Wednesday, 17 06 2026
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար

Քրդերը սև ծաղկեպսակ են դրել Ցյուրիխի թուրքական հյուպատոսարանի առջև

Քրդական Fıratլրատվական գործակալության հաղորդմամբ,շվեյցարաբնակ քրդերը, որպես բողոքի նշան, սև ծաղկեպսակ են դրել Ցյուրիխում գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքի առջև:

Դրանով նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայում իրենց ազգակիցների նկատմամբ շարունակվող ռազմական գործողությունների դեմ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է օրեր առաջ սահմանամերձ Հաթայի նահանգում (Ալեքսանդրետի սանջակ) սպանված 7 քուրդ զինյալներին: Բացի այդ, նրանք պահանջել են լեզվական ու մշակութային ազատություն շնորհել քուրդ ժողովրդին:

Քուրդ ցուցարարները «զինված» են եղել քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառներով ու «Քրդստանի համայնքների միության» (KCK) և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դրոշներով:

Ցուցարարները նաև հնչեցրել են մի շարք հակաթուրքական հայտարարություններ. «Ահաբեկիչ Թուրքիա», «Թուրքակա´ն բանակ, հեռացի´ր Քրդստանից» և այլն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ադրբեջանական խուժանն էր սև ծաղկեպսակ դրել Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի առջև, որի ապամոնտաժման գործընթացը մեկնարկելու է առաջիկա 15 օրերին:

Ի դեպ, երեկ էլ Թուրքիայի Գլխավոր շտաբը մինչև հուլիսի 1-ը ռազմական դրություն է մտցրել Թուրքիայի արևելյան և հարավարևելյան 15 շրջաններում, ուր գլխավորապես քրդեր են ապրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում