Իսլամիստ գրոհայինները գրավել են կենտրոնական Լիբիայի Բահի և Մոբրուք նավթահանքերը՝ դրանք խլելով զինված խմբերից, որոնց ռազմամթերքը վերջացել է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի երկու մրցող կառավարություններին ենթարկվող ուժերը նաև օդային հարվածներ են հասցրել միմյանց դիրքերի ուղղությամբ, հարվածներից մեկն ընկել է Տրիպոլիի օդանավակայանի վրա:
ՄԱԿ-ը փորձում է Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, որը երկրում շարունակվում է 2011թ. Մուամար Քադաֆիի տապալումից հետո:












































