Ֆրանսիական Express թերթի առցանց տարբերակի Express yourself բաժնում փետրվարի 27-ին լույս է տեսել Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության խմբի անդամներից Սոֆի Ժուասենի (ծերակուտական), Մառլեն Մուռիեի (Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ) և Միշել Ամիելի (ծերակուտական) ստորագրած գրությունը, որը կրում է «Բաքուն հավերժացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ լավագույնս ճնշելու համար Ադրբեջանի ակտիվ ուժերը» անվանումը: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»։
Գրության դրդապատճառը Սումգայիթի ջարդերի տարելիցն է: Ֆրանսիացի երեք ընտրյալները իրենց զորակցությունն են հայտնել Մինսկի խմբի վերջին դիրքորոշումներին, որոնք տիրող քաղաքական իրավիճակի ավելի լավ գնահատականի արդյունք են, քանի որ արցախյան երիտասարդ ժողովրդավարությունը դեմ հանդիման է կանգնել Ադրբեջանի մենատիրական վարչակարգի սպառնալիքին։