Wine հավելվածը, որը թույլ է տալիս գործարկել Windows-ը, կթողարկվի Android-ով: Ինչպես հաղորդում է Phoronix-ը, այս մասին հավելվածի մշակողները հայտարարել են FOSDEM-ի համաժողովում, որը կայացել է փետրվարի 2-3-ը Բրյուսելում:
Ենթադրվում է, որ Android-ի համար նախատեսված Wine-ը հնարավոր կլինի թողարկել ինչպես x86 սարքերի, այնպես էլ ARM սարքերի համար: Համաժողովում հավելվածի ստեղծողներից մեկը ներկայացրել է Android-ի համար ծրագրի ցուցադրական տարբերակը:
Ներկա գտնվողների հաղորդագրությունների համաձայն՝ դեմոտարբերակը «սարսափելի դանդաղ» է աշխատել: Նրանք այս հանգամանքը կապում են այն բանի հետ, որ ծրագիրը գործարկվել է ոչ թե Android-ով բջջային հեռախոսի, այլ MacBook-ի վրա:
Wine նախագիծը գոյություն ունի 1993 թվից: Ծրագիրը տարածվում է անվճար, գոյություն ունեն Wine տարբերակներ Linux-ի, OS X-ի և այլ օպերացիոն համակարգերի համար: