Իրանը մինչ այժմ ԱԷՄԳ-ի համար չի հստակեցրել երկու հարց, որոնք վերաբերում են իրանյան միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտներին: Դա պետք է արվեր դեռևս անցած տարվա օգոստոս ամսին, երկուշաբթի հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, գրում է RIA Novosti-ն:
«Իրանը դեռ պետք է բացատրություններ ներկայացնի, որոնք գործակալությանը հնարավորություն կտան հստակեցնելու երկու գործնական միջոցառումներ, որոնք համաձայնեցվել են 2014-ի մայիսին` որպես համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի երրորդ փուլ: Իրանը դեռ պետք է նոր գործնական միջոցներ առաջարկի»,- ասվում է Ամանոյի զեկույցի տեքստում:
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ միջազգային հանրության կասկածը հարուցած միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների գործընթացը չի կարող հավերժ շարունակվել: Ամանոն հայտնել է նաև, որ այդ մասին հայտարարել է փետրվարին Իրանի ԱԳ փոխնախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:









































