Աֆղանստանի ՆԳՆ մամլո ծառայությունը հաղորդում է, որ անվտանգության ուժերը կալանավորել են մահապարտ-ահաբեկիչների մի խմբի:
ՆԳՆ մամլո քարտուղարի տեղակալ Նաջիբ Դանեշի տվյալներով՝ Աֆղանստանի ոստիկանության և ազգային անվտանգության գլխավոր վարչության համատեղ օպերացիան անցկացվել է տեղական ժամանակով ժ. 18.00-ին Սալիմ Քարավան շրջանում, ինչի հետևանքով 8 ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչներ կալանավորվել են,- հաղորդում է RIA Novosti-ն:
Քաբուլի ոստիկանության վարչության ղեկավար Դաուդ Ամինը հայտնել է, որ օպերացիայի ընթացքում տներից մեկում հայտնաբերվել է մի քանի «մահապարտի ժիլետ», 55 ինքնաշեն նռնակ ու զենք-զինամթերք:
Ինչպես նկատում են դիտորդները, վերջին շրջանում Քաբուլում հաճախակի են դարձել ահաբեկչական հարձակումները: