Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արտակ Շաբոյանը նշանակել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ` 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ Արտակ Շաբոյանը ՏՄՊՊՀ-ն գլխավորում է 2010 թվականից: