Wednesday, 15 05 2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ

Հովիկ Աբրահամյանը՝ ԲՀԿ հուղարկավորության հանձնաժողովի նախագահ

ԲՀԿ-ի և իշխանությունների բանակցությունները կարծես թե ավարտվել են,և դրանց արդյունքում որոշվել է, որ ԲՀԿ-ն գոնե առժամանակ կշարունակի գոյություն ունենալ: Կուսակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, և այս ընտրությունը պայմանավորված է կուսակցության նոր ֆինանսական ու քաղաքական հովանավորի անձով: Իշխանությունը որոշել է ԲՀԿ-ն հանձնել վարչապետ Հովիկ Աբրահմյանի խնամակալությանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը համարվում է ԲՀԿ-ում նրա ամենավստահելի անձանցից մեկը, եթե ոչ միակը: Աբրահամյանը հանդիպել է նաև այլ ԲՀԿ-ականների հետ և նրանց համոզել, որ եթե ընդունեն Զոհրաբյանի նախագահությունը, ապա ինքը պատրաստ է տիրություն անել կուսակցությանը և լուծել կուսակցության պատգամավորական խմբակցության ամսականների հարցը: ԲՀԿ-ականները, բացի աշխատավարձից, Գագիկ Ծառուկյանից ամսական 2 հազարական դոլար ֆինանսական աջակցություն էին ստանում:

Ինչ վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, թե ինչ քաղաքական դիրքորոշում է ունենալու ԲՀԿ-ն, ապա այս հարցում ևս կա որոշակիություն: ԲՀԿ-ականները կլինեն չափավոր ընդդիմություն. կքննադատեն կառավարությանը և իշխանություններին, բայց առանց հրաժարականների պահանջների: ԲՀԿ-ականները այնքան ազատություն կունենան, որ որոշ հարցերում կքվեարկեն ՀԱԿ-ի և «Ժառանգության» նման, բայց սկզբունքային քվեարկությունների ժամանակ կքվեարկեն ինչպես ՀՀԿ-ականները:

Այնպիսի կարևոր քաղաքական հարցում ինչպիսին Սահմանադրական փոփոխություններն են, ԲՀԿ-ականները պետք է հնարավորինս չեզոքություն պահպանեն: Առայժմ նրանք հնարավորություն կունենան ասելու, որ իրենք շարունակում են դեմ լինել այդ փոփոխությունների գաղափարին, չնայած չի բացառվում, որ, ի վերջո, ստիպված լինեն գնալ Դաշնակցության բացած արահետով ու ներկայացնեն իրենց խիստ կարևոր ու ժողովրդին հուզող առաջարկները և դրանց բավարարումից հետո համալրեն այդ փոփոխությունները քարոզողների բանակը: Այդ դեպքում ԲՀԿ-ի պահպանումը միանգամայն արդարացված, իսկ կատարված ծախսերը արդյունավետ կճանաչվեն:

Մնում է հասկանալ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ն, և ի՞նչ իմաստ ունի նրա կողմից ԲՀԿ-ի վրա ինչ-որ գումար ծախսելը: Աբրահամյանի հեղինակությունը սեփական կուսակցությունում բավական տուժել է, և հանրապետականների շրջանում նա դիտարկվում է որպես կաղ բադիկ, որի օրերը հաշված են: Վերակենդանացնելով ԲՀԿ-ն և այն տանելով իր տակ՝ Աբրահամյանը փորձելու է իր համար լրացուցիչ հենարան ստեղծել: Ավելի հավանական է, որ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվի վերակենդանացնել ԲՀԿ-ի անշնչացած մարմինը, և դա նման կլինի դիակին արհեստական շնչառություն տալուն: Այդ դեպքում նա ստիպված է լինելու անընդհատ հոգալ ԲՀԿ-ի թաղման ծախսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում