Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հայաստանում հանձնված իրականություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը:

– Վիգեն, պարբերաբար գալիս եք Հայաստան, Հայաստանի խնդիրներով մտահոգ եք: Այս անգամ նախընտրական տրամադրություն կա՞ր արդյոք:

– Իրականում հանգստություն նկատեցի բոլորի մոտ, գուցե սա պայմանավորված էր տոնական տրամադրությամբ: Հասցրեցի հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին: Ընդհանուր շատ հանգիստ, բայցև՝ շատ անկազմակերպ իրավիճակ էր, չկար որևէ նախընտրական զգացողություն, բոլորը պատրաստվում են ընտրություններին այն հանդարտությամբ, որ վստահ են՝ այս ընտրություններին կվերընտրվի Սերժ Սարգսյանը: Հանձնված իրականություն էր, պայքարի մթնոլորտ ընդհանրապես չկար: 2008-ի նախագահական ընտրությունների հետ որևէ աղերս չուներ այս իրավիճակը թե հասարակության սպասելիքների առումով և թե մասնակիցների առումով: Նման հանգստությամբ և նաև անտարբերությամբ երբեք մեր ժողովուրդը չէր մոտեցել ամենակարևոր հարցին:

– Ինչո՞ւ է առկա նման անտարբերություն, խնդրի պատճառները որտե՞ղ եք տեսնում:

– Պատճառները տեսնում եմ առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում. իր հինգ տարվա «հրաշալի» աշխատանքի արդյունքում փոշիացրեցին հանրության բոլոր սպասելիքները, և սպասելիքների միակ աղբյուրը դարձավ անձամբ ինքը: Նա խոսում է խոսքի ազատությունից, բայց խոսքի ազատ արտահայտման իրավունք չկա ՀՀԿ-ում. նա իրեն շրջապատեց մարդկանցով, որոնք որևէ միտք չունեն, չկան գաղափարներ, իրենց միակ գաղափարը հենց Սերժ Սարգսյանն է: Եվ այդ մտայնությունը տարածվեց ժողովրդի մեջ: Սերժ Սարգսյանը նույն կերպ վարվեց նաև ընդդիմության հետ՝ փոշիացնելով այն, մատնելով անգործության: Այս տարիների ընթացքում տեղի ունեցավ մտքերի արժեզրկում: Ես լսում եմ Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանք բոլորն էլ չհիմնավորված կարծիքներ են ասում, որոնք հավասար են կարծիքների բացակայության, իսկ Սերժ Սարգսյանի՝ ապահով Հայաստանի մասին կոչերը նույն ժպիտն են առաջացնում, ինչ «Առաջ Հայաստանի» դեպքում:

– Այսինքն՝ չեն լինի ոչ գաղափարների և ոչ էլ անձերի բախումներ, հանձնված իրականությո՞ւն կլինի:

– Բոլորը հաշտվել են իրականության հետ, այս իրականության ստեղծարար Սերժ Սարգսյանն այնպես արեց, որ այլընտրանքային գաղափարներ գոյություն չունենան, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն  է հաշտվել ստեղծված իրավիճակին: Այդ մասին վկայում է  նրա վերջին խայտառակ հարցազրույցը, որի չլինելն էր ավելի ճիշտ, քան լինելը, կարծես նարդու խաղի շուրջ զրուցած լինեին երկու հարցի շուրջ: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը իդեաներ չունի, բայց մարդն ավելի լավ է սխալվի, քան իդեաներ չունենա: Այսպիսով, Սերժ Սարգսյանը ուզուրպացրել է ողջ իշխանությունը, և չնայած ապահով Հայաստանի նրա կոչերին՝ այս վիճակը կշարունակվի ևս մի քանի տարի:

 Վիգեն, մի քանի տարի առաջ իրավիճակը գնահատելիս առաջնահերթ մեղքի բաժինը Լևոն Տեր-Պետրոսյանին էիք հատկացնում, իշխանություններին գրեթե չէիք քննադատում: Հիմա էլ կարծես միայն Սերժ Սարգսյանին եք մեղադրում: Ինչո՞վ է այս փոփոխությունը պայմանավորված:

– Այո, ճիշտ եք, բայց  պետք է հաշվի առնել, որ ժամանակները փոխվում են, և մոտեցման նոր ձևեր են հայտնվում: Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը  նախորդ երկուսի համեմատությամբ նոր ոճ որդեգրեց, այսինքն՝ նա չշարունակեց այն սկզբունքները, որոնք սկսվել էին Լևոն Տեր-Պետրոսյանից,  և որը շարունակում էր Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը բոլորովին այլ փիլիսոփայությամբ ղեկավարելով երկիրը՝ գաղափարական մասը թողեց հետևում, և հիմա Հայաստանում գաղափարական որևէ հակասություն գոյություն չունի: Առաջիկա հինգ տարիներին գաղափարներն իշխանության մեջ իսպառ կվերանան, փոխարենը դրանք կսկսվեն գեներացվել քաղաքացիական հասարակության կողմից:

– Բայց քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը հենց Ռոբերտ Քոչարյա՞նը չդրեց: Հնարավո՞ր  է՝ նախագահության երկրորդ փուլում օլիգարխիան վերանա և վերևից հեղափոխություն տեղի ունենա:

– Ռոբերտ Քոչարյանի օրոք օլիգարխիան սկսեց համակարգված բնույթ կրել:  Ֆինանսները պետք է կենտրոնանային մի քանիսի ձեռքում, որոնք ապօլիգարխներ էին, շատ ցածր ինտելեկտի տեր մարդիկ էին: Ռոբերտ Քոչարյանը ընտրեց հենց այս խավից օլիգարխներ  և քրեական հանցագործներ, թաղային հեղինակություններ լիդերներ դարձան, Վանոն էլ Լևոնի ժամանակ այդ կուրսը բանեցրեց, դրա համար Քոչարյան-Տեր-Պետրոսյան ժամանակաշրջանը ընդհանուր շատ բաներ ունի:

Ըստ իս՝ առաջիկա տարիներին Հայաստանում ֆինանսներն էլ ավելի կկենտրոնանան: Հիմա գալիս է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ փուլը, որտեղ Սերժ Սարգսյանը պարտք ու պահանջ չունի ոչ մեկից, ոչ մի օլիգարխից:

Քանի որ 2008-ին բոլոր օլիգարխների շնորհիվ  և նրանց  օգնությամբ եկավ իշխանության, նա պարտական էր այս համակարգին: Ես կարծում եմ՝ երկրորդ քայլը կլինի այն, որ արդեն քրեաօլիգարխիկ համակարգից ազատվելու պրոցեսը կսկսվի, շատ շուտով կտեսնենք, որ նախարարական պորտֆելները, օլիգարխիկ կոնտրոլները տնտեսության վրա շատ կթուլանան: Հաջորդ հինգ տարում  տնտեսությունը կզարգանա պետական խնդիրները լուծելու համար, իսկ ժողովրդի դերը ավելի կթուլանա, ծախսերի կհասցվեն մինիմումի: Սակայն այդ դեպքում էլ մտավախություն կա, որ տնտեսությունը կկենտրոնանա ոչ թե 40 օլիգարխների, այլ մեկ հոգու ձեռքին, ինչն ավելի վտանգավոր է: Բայց պետք է նկատի առնել, որ Հայաստանում իշխանության կերպը այսպիսով չի փոխվում, մեր իշխանությունն ուժային է, Սերժ Սարգսյանը գաղափարական մարտիկ  չէ, նա ուժային մարտիկ է: Ապահով կամ առաջ Հայաստանը ընդամենը արտահայտություններ են, դրանք գաղափարներ չեն, իշխանական արտահայտություններ են, որոնք որևէ  աղերս չունեն իրականության հետ: Իսկ գաղափարներ մենք շատ ունենք, ունեցել ենք միշտ, հիմա դրանք կիրառել է պետք: Որպես օրինակ Նժդեհի գաղափարները կարելի է այսօր էլ կիրառել:

Միակ քայլը, ինչի համար վերջին շրջանում կարելի է ուրախանալ, Գագիկ Ծառուկյանի՝ պայքարից հրաժարվելն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում