Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Անեկդոտ Հովիկ Աբրահամյանից

Երեկ խորհրդարանում խոսելով իր գլխավորությամբ հակակոռուպցիոն նոր խորհրդի ստեղծումից և կոռուպցիայի դեմ պայքարից` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքն ապրիլից վարչապետ է և այդ ընթացքում մեկը չի կարող ասել, որ ինքը սերտաճել է որևէ բիզնեսի հետ: Այս հայտարարությունը հնչել է ոչ թե ինչ-որ տեղ հումորի և երգիծանքի ժամին, այլ պառլամենտում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: Սակայն հնչածը դրանից պակաս ծիծաղելի, իհարկե, չի դառնում:

Եվ խնդիրն այն չէ, որ վարչապետության ընթացքում Հովիկ Աբրահամյանը բիզնեսի հետ է սերտաճել: Գուցե և չի սերտաճել, սակայն այն պարզ պատճառով, որ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում արդեն շատ տարիներ առաջ են այնպես և այնքան սերտաճել բիզնեսի հետ, որ այսօր պարզապես այլևս սերտաճելու բիզնես էլ չկա: Առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում տնտեսական վիճակը, բիզնեսի վիճակը այնպիսին է, որ նույնիսկ թշնամուդ չես ցանկանա սերտաճել այդ վիճակում գտնվող բիզնեսի հետ:

Եվ այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ հետաքրքրական է հարցը, թե ինչ էր անում Հովիկ Աբրահամյանը մինչև ապրիլյան քրեաօլիգարխիկ ներիշխանական հեղաշրջումը, որի արդյունքում դարձավ վարչապետ: Ինչ էր անում կամ ավելի կոնկրետ` ինչ բիզնեսների հետ է նա սերտաճել մինչև այդ: Ըստ որում` խոսքը անձնապես նրա մասին չէ միայն, այլ Աբրահամյանների ընտանիքի, որի անդամները մի շարք ոլորտներում ունեն խոշոր բիզնես հետաքրքրություններ:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարություններն արդեն իսկ լավագույն պատասխանն են այն հարցի, թե ինչպես է նորաստեղծ խորհուրդը պայքարելու կոռուպցիայի դեմ: Ոչ մի կերպ, որովհետև իշխանությունների համար դա հավասարազոր է ինքնասպանության: Հայաստանում նման խորհուրդներ կամ կառույցներ կազմավորում են ոչ պայքարի, այսինքն` ոչ ինքնասպանության համար. քաղաքականության մեջ գոնե նման քայլերի չգնալու խելքը հայաստանյան իշխանություններին բավարարում է:

Հայաստանում նմանօրինակ կառույցների ձևավորումն ու գործունեությունն ունի մեկ նպատակ՝ փնտրել կոռուպցիայի այսպես ասած անվտանգ փաթեթավորման տարբերակներ, կամ այլ կերպ ասած` կատարելագործել կոռուպցիայի փաստաբանական ինստիտուտը: Իսկ դրա համար հարկավոր է չափազանց լավ իմանալ «հաճախորդին»՝ տվյալ դեպքում կոռուպցիային, նրան սպառնացող նոր մարտահրավերները, որպեսզի լավագույնս կառուցվի պաշտպանությունը: Եվ` ինչպես կարելի է առավելագույնս լավ իմանալ, այսպես ասած ձեռքը պահել կոռուպցիոն զարկերակի վրա: Դե, իհարկե, դրանով զբաղվող կառույցի միջոցով, որը կբացահայտի կոռուպցիայի խոցելի կողմերն ու կնպաստի այդ կողմերը պաշտպանելու քայլերի մշակմանը:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում