Անվտանգության կանոնները խախտելու համար ավելի քան 150 բրազիլական գիշերային ակումբներ, ռեստորաններ և բարեր փակվել են:
Փակ են Ռիո դե Ժանեյրոյի 127 և Սան Պաուլոյի ու Բրազիլիայի մի քանի տասնյակ զվարճանքի հաստատություններ:
Բարերի և ռեստորանների զանգվածային ստուգումները սկսվել են Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում բռնկված հրդեհից հետո։ Հրդեհի հետևանքով մահացել էր 236 մարդ:
Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ շատ զոհերից հնարավոր կլիներ խուսափել, եթե ակումբում պատշաճ կերպով պահպանված լինեին անվտանգության պահանջները: