Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Ինչպես մսխել վարկերը

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք 2009 և 2010թթ. ներգրավված ֆինանսական միջոցների չափը բավարար չէ՞ին փոխհատուցելու համար նույն տարիներին տրանսֆերտների նվազման չափը, ինչպես նաև լուծելու հանքահումքային ապրանքների գնի նվազման արդյունքում 2009թ. առաջացած խնդիրները` թույլ չտալով ՀՆԱ էական անկում, ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է, թե վարկերի ծախսման արդյունավետությունը կարող է գնահատվել միայն երկարաժամկետ կտրվածքով:

«Տրանսֆերտները ընդլայնում են համախառն պահանջարկը, և բնակչության կողմից հիմնականում ուղղվում են սպառմանը, որն էլ ազդում է միայն տվյալ տարվա համախառն ներքին արդյունքի վրա: Իսկ վարկերը տնտեսության համար ունեն ներդրումային նշանակություն, և ներգրավված միջոցների հաշվին տնտեսության համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման նպատակն էր տնտեսությունում արտադրողականության բարձրացումը, արտահանման ներուժի զարգացումը, տնտեսության մրցունակության բարձրացումը: Կառավարության կողմից վարած վարկավորման քաղաքականությունը հետագա տարիների տնտեսական աճի արագացման հիմք կհանդիսանա, ուստի և ներգրավված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը կարող է գնահատվել միայն երկարաժամկետ հեռանկարում:

Այսպես, 2009թ. մասնավոր տրանսֆերտների 31 տոկոսով կրճատման պայմաններում տեղի է ունեցել մասնավոր սպառման իրական արտահայտությամբ 2.3%-ով կրճատում, որը տնօրինվող եկամտի (արտաքին դրամական փոխանցումների և երկրում ստեղծված համախառն եկամտի) 1.6%-ով նվազման արդյունք էր: ՀՀ կառավարության կողմից 2009 թվականին վարած արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման և խիստ ընդլայնող հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ ուներ պահանջարկի ընդլայնման միջոցով հակազդել տնտեսության անկմանը: Այդ կապակցությամբ նշենք նաև, որ համակարգաստեղծ ձեռնարկությունների` էներգետիկայի, մետաղագործական արդյունաբերության, հանքագործական արդյունաբերության վարկավորման շնորհիվ ճգնաժամային փուլում հնարավոր եղավ լուծել հանքահումքային ապրանքների գնի նվազման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրները, ինչպես նաև խուսափել նշված ոլորտներում աշխատատեղերի կրճատումից:

ՀՀ կառավարության կողմից տնտեսության իրական հատվածը խթանող ակտիվ գործողություններով պայմանավորված 2010 թվականին արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 10 տոկոս իրական աճ, որն, ընդ որում, առաջանցիկ էր ՀՆԱ-ի աճի համեմատ (2.1%): Հանքագործության ոլորտում 2010 թվականին գրանցվել է համախառն թողարկման 24.3% իրական աճ: Աճել է նաև նշված ոլորտի արտաքին առևտուրը` հանքահումքային արտադրանքի և ոչ թանկարժեք մետաղներ ապրանքախմբերի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է համապատասխանաբար` 89.9 և 43.8%-ով (276.5 և 332.4 մլն ԱՄՆ դոլար)», – նշված է պատասխանում:

Հարց է առաջանում` երբ խոսվում է «երկարաժամկետի» մասին, քանի՞ տարի է հասկացվում: Տնտեսագիտական գրականության մեջ սովորաբար կարճաժամկետ է համարվում 1 տարին, երկարաժամկետ` 1-ից ավելին: Որոշ դեպքերում առանձնացվում է նաև միջնաժամկետ հատված` 2-3 տարին, և այդ դեպքում երկարաժամկետը կլինի 4 և ավելի տարին: Իհարկե, հենց նախարարության պատասխանից կարելի է ցույց տալ, որ իրականում ծախսված վարկերի ուղղությունները, բացառությամբ ենթակառուցվածքների ստեղծման, բոլորովին էլ չեն կարող հիմք հանդիսանալ «հետագա տնտեսական աճի համար»: Սակայն 2010թ. ամռանը կառավարության հաստատած 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեզ ավելի «գրավիչ» նյութ է տալիս, որտեղից երևում է, որ իրականում կառավարությունն էլ երբեք չի հավատացել, որ իր ծախսած վարկերը գոնե 4 կամ 5 տարի հետո որևէ դրական արդյունք կտան մեր երկրին: Որպեսզի մեր գնահատականը երկարաժամկետ կտրվածքով լինի, վերցնենք 5 տարվա ցուցանիշները` 2009-2013թթ.:

1. 2009թ. ՀՆԱ-ն կազմել է 2008թ. ՀՆԱ-ի 85.8%-ը, 2010թ. ՀՆԱ-ն կազմել է 2008թ. ՀՆԱ-ի 88%-ը (խոսքը իրական ՀՆԱ-ի մասին է), 2011թ. ՀՆԱ-ն, ըստ բյուջեի, կկազմի 2008-ի ՀՆԱ-ի 92.1%-ը, իսկ 2012 և 2013թթ. ՀՆԱ-ները կկազմեն 2008թ ՀՆԱ-ի համապատասխանաբար` 95.7%-ը և 100%-ը (2012թ. համար նախատեսված է ՀՆԱ 3.9%, 2013թ. համար` ՀՆԱ 4.5% աճ): Այսինքն` մենք ՀՆԱ-ով կհասնենք 2008-ի մակարդակին միայն 2013թ-ին: Ի դեպ, պատկերը գրեթե նույնն է բյուջեի իրական եկամուտների առումով:

2. Սակայն, ըստ այդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ՀՀ արտաքին պետական պարտքը, 2008-ի համեմատ, 2012թ. կավելանա 2.4 մլրդ ԱՄՆ դոլարով: Սա այն դեպքում, երբ 2008թ. համեմատ, տրանսֆերտների ծավալի նվազման կուտակային մեծությունը չի գերազանցի 1 մլրդ դոլարը (2008-ին եղել է 1.4 մլրդ, 2009-ին` 930 մլն, 2010-ին` 1.07 մլրդ, 2011-ից ամենայն հավանականությամբ կլինի մոտ 1.4 մլրդ` հաշվի առնելով հունվար ամսվա արտաքին տրանսֆերտների աճի տեմպը` ավելի քան 30%): Իսկ միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների գների նվազման արդյունքում 2009թ. ՀՀ կրած վնասը չի գերազանցի 350 մլն դոլարը` 2009թ. ողջ արտահանման նվազման չափը 2008-ի համեմատ:
Այսինքն` ստացվում է, որ 2008-2013թթ. ՀՀ մտնող տրանսֆերտների և արտահանման նվազման գումարային ընդհանուր մեծությունը չի գերազանցի 1.4 մլրդ դոլարը: Սակայն միայն 2009-2010թթ. վերցվել է մոտ 1.6 մլրդ դոլար վարկ («Ժամանակ»-ի նախորդ համարում վրիպակ էր տեղ գտել` 1.6 մլրդ-ի փոխարեն, գրվել էր 2.1 մլրդ): Փաստորեն, դրանց արդյունքը կառավարությունը չի ակնկալում տեսնել անգամ 2012-2013թթ., հակառակ դեպքում այդ թվականների սպասողական ցուցանիշները էականորեն կգերազանցեին 2008-ի ցուցանիշը: Էլ չենք խոսում 2011-2012թթ. 800 մլն դոլարի մասին:

Երևի կառավարությունը սպասում է, որ այս ծախսված վարկերի արդյունքը կերևա 2020թ.: Բայց սա, իհարկե, ծիծաղելի է: Իրականում տրանսֆերտների պակասի և հանքահումքային ոլորտում ճգնաժամի հետևանքով մեր տնտեսություն մտնող գումարների նվազումը ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցվում է 2009-2010թթ. վերցված վարկերով, այլև մի բան էլ էականորեն ավելին է: Սակայն այդ գումարները, ըստ էության, փոշիացվել են: Եթե Տիգրան Սարգսյանը ոչինչ չաներ այս տարիներին, վերցված վարկերը միայն բաժաներ ՀՀ քաղաքացիներին, սա շատ ավելի արդյունավետ կլիներ, քան այն, ինչ արվեց:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում