Այսօր կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողներին ներկայացրեց մանրամասներ կառավարության կողմից գյուղացիներին սուբսիդիավորելու հարցի վերաբերյալ: Ծրագրում ընդգրկված է 3 բանկ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Արդշինինվեստբանկը» և «Կոնվերսբանկը»։
Ըստ Վ. Գաբրիելյանի՝ այս բանկերը արդեն իսկ համաձայնել էին վարկեր տրամադրել գյուղացիներին տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով։ Կառավարությունը պարտավորվում է սուբսիդավորել տոկոսադրույքի 4, իսկ 200 առավել աղքատ համայնքներում՝ 6 տոկոսային կետի չափով:
Վարկերի չափը, ըստ Գաբրիելյանի, կլինի 2-3 մլն դրամի սահմաններում, 1 տարի մարման ժամկետով, թեև մարումները կսկսվեն 6-րդ ամսից։ Վ. Գաբրիելյանը ասաց, թե իրենք նախատեսում են, որ այս ծրագրով կհատկացվեն 6-10 մլրդ դրամի վարկեր։ Ծրագրի իրականացման համար բյուջեից նախատեսվում է հատկացնել 250 մլն դրամ։