Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ստվերված մի կարևոր այց և կարևոր ու խոշոր մի խնդիր

Հայաստանի ներքաղաքական բավական թեժ զարգացումները ստվերեցին այս օրերին տեղի ունեցած բավական կարևոր մի իրադարձություն, որն, իհարկե, իր առերևույթ դրսևորումներով հնչեղ չէ, սակայն Հայաստանի համար իր նշանակությամբ անկասկած կարևոր է շոշափելիորեն:

Խոսքը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի գլխավորած պատվիրակության այցն էր Հայաստան, որը հայաստանյան ներքաղաքական թեժ զարգացումների ստվերում մնաց: Նուլանդը այցելել էր տարածաշրջան, և նրա այցի առանձնահատկությունն այն էր, որ այցելել էր գերատեսչական պատվիրակությամբ, այսինքն` ոչ միայն Պետքարտուղարության, այլ թե՛ Սպիտակ տան, թե՛ Պենտագոնի ներկայացուցիչներով, ինչն ընդգծում է այցի առաջ դրված նպատակների լայնությունը: Բուն այցելության ընթացքում աղմկոտ հայտարարություններ կարծես թե չեղան, ինչն էլ, ըստ էության, տեղավորվում է այն քաղաքականության շրջանակում, որ տարածաշրջանում վարում է Միացյալ Նահանգները:

Այստեղ, իհարկե, աղմուկը միանգամայն ավելորդ է` նկատի առնելով բարդ աշխարհաքաղաքական վիճակն ու տարածաշրջանային խնդիրների առկայությունը: Առանցքային հարցը, բնականաբար, հանդիսանում է Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում, որն այսօր իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Թեև Բաքվի վիճակը ՌԴ ազդեցության ենթակա լինելու առումով շոշափելիորեն տարբեր է Հայաստանից, այնուհանդերձ ներկայումս ռուս-ադրբեջանական համագործակցության մակարդակը հուշում է, որ Բաքուն այստեղ հայտնվել է ռուսական շահերի սպասարկման տիրույթում, ինչը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը:

Անվտանգության վտանգներն ու սպառնալիքներն առաջին հերթին, բնականաբար, արտահայտվում են հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությամբ, որ հրահրում է Բաքուն: Պատահական չէ, որ Նուլանդը Ադրբեջանի մայրաքաղաքում ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ցանկանում են Ադրբեջանը տեսնել անկախ պետություն: Միևնույն ժամանակ, Երևանում ընդունելով Նուլանդին` Սերժ Սարգսյանն ասել էր, որ Երևանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցում: Հայաստանն այս հարցում իսկապես չունի այլ ապավեն, քան Միացյալ Նահանգները: Նահանգների շահերից չի բխում, որպեսզի տարածաշրջանում տեղի ունենա լայնամասշտաբ ռազմական որևէ ակցիա, շարունակվի պայթյունավտանգ իրավիճակը:

Երևանում Վիկտորյա Նուլանդը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ցանկանում են, որպեսզի հայ-ադրբեջանական գոտում լինի հանգիստ վիճակ, լինեն հանգիստ բանակցություններ: Բանն այն է, որ պայթյունավտանգ, լարված իրավիճակը հղի է ռազմական մեծ էսկալացիայով, ինչին սպասում է Ռուսաստանը որպես առիթ՝ տարածաշրջանում ռազմական միջամտություն թույլ տալու և այսպես ասած «ռազմական դրությամբ» գերիշխանություն հաստատելու համար: Հայաստանի շահերը Նահանգների շահերի հետ այստեղ լիակատար համընկնում են, և այս հարցում Վաշինգտոնը Երևանի համար անգնահատելի և գրեթե անփոխարինելի գործընկեր է:

Առանցքային խնդիրն այն է, որ հրադադարը, լարվածության նվազեցումը, հանգիստ վիճակը, որի մասին խոսում էր Վիկտորյա Նուլանդը, ամենևին ինքնանպատակ կամ նպատակ չէ: Դա միջոց է, որն անհրաժեշտ է ամերիկյան հետագա քաղաքականությունն առաջ մղելու համար և այստեղ ևս Հայաստանի և ԱՄՆ-ի շահերը լիովին համընկնում են: Տարածաշրջանում ամերիկյան տնտեսական, տեխնոլոգիական, ներդրումային ներկայության համար խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են: ԱՄՆ-ը վստահ է, որ հանգիստ պայմաններում միարժեքորեն կարողանալու է հաղթող լինել Ռուսաստանի հետ մրցակցությունում: Իսկ ԱՄՆ-ի, այսպես ասած, համեմատական առավելությունները, մեղմ ասած, նախընտրելի են այն ամենից, ինչ առաջարկում կամ պարտադրում է ռուսական մահակը:

ԱՄՆ-ն առաջարկում է արդիականացում, տնտեսական բարեփոխումներ, այդ միջոցով կյանքի բարեկեցության աճ, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմի միջոցով հանրային կառավարելիության աճ, կառավարության հաշվետվողականություն: Մի խոսքով՝ այն բոլոր գործիքները, որոնք քաղաքակիրթ աշխարհը՝ ԱՄՆ-ը, Արևմտյան Եվրոպայի տերությունները, նաև մի շարք երկրներ Արևելյան Եվրոպայում, հեռավոր Ասիայում՝ Հարավային Կորեա, Ճապոնիա, կիրառել են և կարողացել են հասնել տնտեսական հսկայական ձեռքբերումների, դառնալ մրցունակ, բարեկեցիկ, անվտանգ: Դա ճանապարհ է, որ անցել է համաշխարհային առաջատար բևեռը, այն ճանապարհը, որի մասին երազում էր Հայաստանի հասարակությունը ԽՍՀՄ փլուզումից հետո` չպատկերացնելով անգամ ամենավատ երազում, որ դրանից երկու և կես տասնամյակ հետո նորից կանգնած է լինելու ընտրության առաջ՝ քաղաքակրթությո՞ւն, թե՞ վերադարձ դեպի ԽՍՀՄ:

Ակնհայտ է, որ այս ընտրության հարցում հայ ժողովրդի առաջ այսօր կան բազում խոչընդոտներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, որոնք գործնականում անհնար են դարձնում ԽՍՀՄ վերադարձից խուսափելը, մերժելը այն առաջարկը կամ պարտադրանքը, որ իր ազդեցության գոտում գտնվող երկրներին ներկայացնում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունը: Եվ այստեղ հայ ժողովուրդն ունի դաշնակիցների կարիք: Ինքնին հասկանալի է, որ բոլոր մեծ տերությունների հարցում խնդիրը ազդեցության գոտին է, սակայն կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչ կանոնների, արժեքների, համակեցության ինչպիսի մեխանիզմի միջոցով է փորձ արվում առաջ մղել ազդեցությունը, և ընդհանրապես ինչ է ազդեցությունը:

Քանի որ մի դեպքում կա ազդեցության, այսպես ասած, հնացած կայսերական քարանձավային մոդելը, երբ պարտադրվում է հպատակություն և լռություն, և կա ազդեցության տարբերակը, որը կիրառում է գտել աշխարհում, և որն ըստ էության իր հիմքում պարունակում է մրցունակ և քաղաքակիրթ հանրույթների համակեցության միասնական շրջապատ, երբ ազգերին ու պետություններին առաջարկվում են զարգացման մոդելներ՝ համամարդկային արժեքների և կանոնների շրջանակում: Կովկասը գտնվում է այս երկու իրողությունների դիմակայության գոտում, և խաղաղությունն է, որ այստեղ բարձրացնում է քաղաքակրթության շանսերը, ինչը կենսական անհրաժեշտություն է շրջափակման, ռուսական հետադիմության ազդեցության և նավթա-գազային ռեսուրսի բացակայության պայմաններում զարգանալու պարտադրված Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում