Ամերիկացի աստղագետները և ուֆոլոգները, մանրակրկիտ ուսումնասիրելով NASA-ի Curiosity մարսագնացի լուսանկարը, Մարսի վրա գանգ են հայտնաբերել, որը, հնարավոր է, դինոզավրի է: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Նկարը մեծացնելու դեպքում հնարավոր է տեսնել ավազի մեջ թաղված ծնոտ և հստակ ուրվագծված ռունգ: NASA-ի լուսանկարը հնարավորություն չի տալիս տեսնել ենթադրյալ կենդանու մարմնի մնացած մասերը՝ ընդհատվելով այնտեղ, որտեղ պետք է սկսվի «ակնախոռոչը»:
Այն, որ նկարում պատկերվածը ոչ թե քար է, այլ կենդանու գանգ՝ հաստատում են ատամները: Հնէաբանները ենթադրում են, որ դատելով ձևից և չափից՝ ատամները բուսակեր կենդանու են պատկանում:











































