Ռուսաստանում բանանի մանրածախ գինը վերջին 15 տարվա առավելագույնի է հասել: 2015թ. հունվարին բանանի 1 կիլոգրամի միջին արժեքը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ ավելացել է 48%-ով՝ մինչև 70,8 ռուբլի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալները:
Գործակալության հարցմանն ի պատասխան՝ շուկայի մասնակիցները և փորձագետները բանանի թանկացումը կապում են ռուբլու արժեզրկման և բարձր պահանջարկի հետ: «Եթե բանանի ներկայիս գինը դոլարի վերածենք՝ այն ավելի էժան է, քան անցած տարի»,- TASS-ին ասել է FruitNews ոլորտային պորտալի տնօրեն Իրինա Կոզիյը:









































