Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ռեալ»-ի 10-րդ հաղթանակն իր կարիերայում մեծ նշանակություն է ունեցել:
«Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը կարիերայիս կարևորագույն պահերից էր»,- Marca-ն մեջբերում է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14 թվականների խաղարկությունը կայացել է Լիսաբոնում: «Ռեալ»-ը մրցակցում էր «Ատլետիկո»-ի հետ: Ռոնալդուն դարձել է մեկ գոլի հեղինակ:









































