Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արսինե Խանջյան. Թուրքերն իրենց անցյալի մասին պատկերացում անգամ չունեն

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Թուրքիայում է. նա ներգրավված է !f միջազգային անկախ ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմում:

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթն Արսինե Խանջյանի հետ զրուցել է թուրքերի, հայերի, հայկական սփյուռքի ու Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Ցեղասպանության ժխտման վրա կենտրոնացած, կտրատված պատմություն է ներկայացվում Թուրքիայում, և թուրքերը Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հարցում խճճվում են: Այժմ հասկանում եմ, որ դա շատ դժվար է»,-ասել է դերասանուհին:

Թուրքիայում 5-րդ, իսկ Ստամբուլում 3-րդ անգամ գտնվող հայ դերասանուհին նշել է, թե թուրքերի հետ առերես հանդիպելն իրեն հնարավորություն է տվել հասկանալ, թե ինչու է թուրք հասարակությունն այդպես վարվում: «Հասկացա, որ թուրքերը պատմությունից շատ բաներ չգիտեն: Ողջ կյանքում մեղադրվում եք անցյալի համար, սակայն իրականում այդ անցյալի մասին մի փոքր անգամ պատկերացում չունեք»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայում բնակվող հայերի մասին՝ Արսինե Խանջյանը նշել է, թե իրենք նրանցից շատ մեծ բան չեն ակնկալում: «Սփյուռքում գիտեն, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են ապրում: Սփյուռքը Թուրքիայի հայերի հետ կապը կորցրել է: Մեր ժառանգությունը, մեր մարդկանց, լեզուն, մշակույթը կորցրել ենք, սակայն Թուրքիայում մնացած, այստեղ բնակվող մարդկանց հետ մեր շփումը կարող ենք պահել ու շարունակել»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենալու Ցեղասպանության 100-ամյակից հետո` Արսինե Խանջյանն ասել է. «100-րդ տարելիցի միջոցառումները պատմությունը վառ պահելու համար են արվում: 101-րդ տարում էլ շարունակելու ենք նույն բաներն անել: Վերջապես հասել ենք մի կետի, երբ Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ կարող ենք խոսել: 50 տարի առաջ Ցեղասպանության մասին չէր խոսվում: Այժմ այդպես չէ: Հենց այդ պատճառով էլ այդ միջոցառումները կարևոր եմ համարում»:

Խոսելով Ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերի մասին՝ դերասանուհին ասել է, թե հայ հանդիսատեսի՝ Ցեղասպանության մասին ֆիլմից ակնկալիքները բավարարելը գրեթե անհնար է:

«Ցեղասպանության շուրջ այնքան երկար են լուռ մնացել, չեն խոսել, որ հայտնվել են մի կետում, երբ հայ հանդիսատեսը չգիտի, թե ինչ է ցանկանում տեսնել ֆիլմում: Նրանք ուզում են, որ ֆիլմն ամեն ինչի մասին պատմի: Պատերազմի ավարտից հետո Հոլոքոստի պատմությունները սկսեցին պատմել, և հրեաները նման ֆիլմի կարիք չունեցան: Հայերի համար իրավիճակն այդպես չդասավորվեց: Ցեղասպանության տարբեր կողմերը պատմել չկարողացանք, և այժմ այդ բոլոր պատմությունները մի տեղ հավաքելով՝ ցեղասպանության մասին ֆիլմ ենք ակնկալում: Դա իրագործելը հնարավոր չէ»,- ասել է Արսինե Խանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում