Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

2014թ․ հայկական ծխախոտի արտադրական աճը կպահպանվի, չնայած ռուսական շուկայի ճգնաժամին

Ծխախոտ արտադրող ընկերությունների վճարած հարկերից ելնելով՝ կարելի է ասել, որ 2014-ը նրանց համար հաջող տարի է եղել: Ըստ 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերությունը հայտնվել է առաջին տասնյակում՝ վճարելով շուրջ 10 մլրդ 500 մլն դրամ: 2013թ. ընկերությունը կիսով չափ քիչ է վճարել՝ մոտ 5 մլրդ դրամ, և զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: Գրեթե նույնչափ՝ մոտ 5,5 մլրդ դրամ, այս տարի հարկ է վճարել «Ինթերնեշնլ Մասիս տոբակ» ընկերությունը՝ 2013թ.-ի համեմատ վճարված հարկերը և 15-րդ հորիզոնականը մնացել են գրեթե նույնը:

Ինչ վերաբերում է մյուս ընկերությանը՝ «Մասիս տոբակո»-ին, 2014թ. վճարել է 1 մլրդ 200 մլն դրամ՝ 2013-ի 600 մլն դրամի դիմաց:

Ռուսաստանյան շուկայում տարեվերջին, պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ, որոշ արտահանողներ լուրջ խնդիրներ ունեցան, նրանց ֆինանսական կորուստները շարունակվում են մինչ այսօր: Որոշ ընկերություններ ռուս գործընկերների հետ բանակցությունների փուլում են, ինչի արդյունքում որոշ տեղական ապրանքներ ռուսական շուկայում կթանկանան:

«Գրանդ հոլդինգ» ՍՊԸ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահրամ Բրուտյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դեռ դեկտեմբերի վերջին դժվարացավ նկարագրել ծխախոտի հետ կապված ռուսական շուկայի խնդիրները: Նա տեղեկացրեց, որ արտահանման ծավալները դեռ ամփոփված չեն և հնարավոր կլինի գնահատականներ տալ՝ ելնելով միայն վիճակագրությունից:

Այսօր ևս ընկերության ներկայացուցիչը դժվարացավ մեկնաբանություն տալ, քանի որ արտահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը դեռ ամփոփված չէ: Ընկերությունը ամեն կերպ խուսափում է իրավիճակի վերաբերյալ գնահատականներից՝ մինչ մնացած արտահանողները խուճապային և սպասողական տրամադրությունների մեջ են. այստեղ պաշտոնական մակարդակով քար լռություն է:

Ծխախոտ արտադրող ընկերությունները մեծացրել են իրենց հարկային պարտավորությունները, ինչը վկայում է այն մասին, որ արտադրանքի ծավալները, գուցե և արտահանման աշխարհագրությունը ընդլայնվել են, սակայն ռուսական շուկայում տեղի ունեցող կոլապսը պարզապես չէր կարող ընկերության ապրանքատեսակների կողքով սահուն անցնել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ընկերությունները դեռ անցնող տարվա նոյեմբերից են արտահանման կրճատում ունեցել: Թեև արտահանումը չի կասեցվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ ընկերությունն այս շուկայում խնդիրների չի հանդիպել:

Նկատենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` նախորդ տարվա համեմատ մեր երկրում ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 65.3 տոկոսով: 2014թ.-ին Հայաստանում արտադրվել է 12.774.200.000 հատ ծխախոտ:

Ըստ մեր աղբյուրի՝ ռուսական շուկայում հայկական ծխախոտների գինը հավանաբար գարնանը կթանկանա, որովհետև ներկա գներով աշխատելու դեպքում ֆինանսական կորուստներն անխուսափելի են: Նկատենք, որ ոլորտի մյուս մարտահրավերը այդ երկրի բնակչության գնողունակության անկումն է, ինչի պատճառով սկսել են փակվել խանութներ և հանրային սննդի կետեր:

Տեղեկացնենք, որ հայկական ծխախոտը արտահանվում է ավելի քան 20 երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան, Իրաք, Չինաստան, Սինգապուր, Իսրայել, Ֆրանսիա, Շվեդիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում