Երևանից նկարիչ և ճարտարապետ Դավիթ Յուխանյանը բառացիորեն պայթեցրել է համացանցը՝ իր հիասքանչ և մանրակրկիտ իլյուստրացիաներով: Այս մասին գրում է Kulturologia.ru-ն
Երևանցի տաղանդավոր նկարչի գործերը կազմված են բազմաթիվ իլյուստրացիաներից, որոնք պահպանոմ են գործի գլխավոր կոնցեպցիան: Նա վարպետորեն ու մանրակրկտորեն նկարներում հավելում է նորանոր մանրամասներ՝ գործնականում չթողնելով ազատ տարածություն և ստեղծելով հոգեբանական իլյուստրացիաներ:
Յուխանյանը խոստովանում է, որ իրականում իրեն գրավում է ոչ թե ճարտարապետությունը, այլ երաժշտությունը, որից ինքը ոգեշնչվում է, և, իհարկե, նկարչությունը:
Ողջ գեղարվեստական զինանոցից Յուխանյանն իր համար ընտրել է միայն ասեղնածայր գրիչ և սպիտակ թուղթ:
Նկարիչը դեռևս 2 աշխատանք ունի, սակայն թվում է, թե դրանցում ներառված են հարյուրավորները:
«Իմ առաջին աշխատանքը կոչվում է And When You Lose Control («Երբ դու կորցնում ես վերահսկողությունը»), երկրորդը՝ Isolated Winner («Մեկուսացած հաղթողը»)»,- ասել է նկարիչը:
















































