«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր Ազատության հրապարակում հրավիրած հավաքի ընթացքում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ընդգծեց, որ դա քաղաքական լեգիտիմությունից և իրավակարգությունից դուրս երևույթ է: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է կրկին հանդիպել քաղաքական կուսակցությունների և բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են պայքարել հայրենիքի համար:
Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու:








































