Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաստատել է իր մասնակցությունը Մադրիդի «Մասթերս»-ին:
Mutua Madrid Open-ը մեկնարկելու է մայիսի 1-10-ը: Ֆեդերերն ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է Մոնտե-Կարլոյի, Ստամբուլի, Հռոմի ու Փարիզի մրցաշարերին:
Նախորդ տարի նա բաց էր թողել Մադրիդի մրցաշարը: Այս պահին Ռոջերը համարվում է աշխարհի երկրորդ ռակետը: