Այսօր կառավարություն շենքի մոտ տեղի էր ունենում 4 տարբեր բողոքի ակցիա: Իրենց պատասախանները ստանալու համար կառավարության անդամներին դիմելու էին եկել Երևանի կենտրոնի բնակիչները, ում սեփականության իրավունքը խախտել և տնից դուրս են հանել առանց փոխհատուցում տալու, ավիացիայի նախկին անդամները, ովքեր արդեն հինգ տարի է` չեն ստանում նպաստ, բանակում զոհված զինվորների ծնողները, ովքեր պահանջում են իրենց որդիների սպանության մեղավորների դատապարտում:
Արդարադատության նախարարին դիմելու էին եկել նաև զոհված օդաչուների ընտանիքների անդամները, ովքեր ևս չեն ստանում նպաս, թեև ունեն դատարանի համապատասխան որոշումը: Դատարանի որոշումների հարգելու և «Ա1+»-ը վերաբացեման պահանջով կառավարությանն էր դրմում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Կառավարության նիստից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մոտեցավ զոհված զինվորների ծնողներին, և տեղեկացրեց, որ դիմել է գործով զբաղվող դատախազին և ճշտել, որ դատական գործերը դեռ ընթացքի մեջ են:








































