Ամերիկյան Devil’s Due կոմիքսների պարբերականը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ներկայացրել է ծաղրանրկարների շարք՝ նվիրված «Նեմեսիս» գործողությանը: Այս մասին հաղորդում է comicsbeat.com կայքը:
Նախագծի հեղինակներն են գրող Ջոշ Բլեյլոքլը և նկարիչ Հոյլ Սիլվան: Նրանք երգիծանքի լեզվով պատմել են Սողոմոն Թեհլերյանի պատմությունը, ով Բեռլինի փողոցներում սպանեց Ցեղասպանության հեղինակներից Թալեաթ փաշային:
Որպես ծրագրի պրոդյուսերներ հանդես են եկել Դավիթ Գրիգորյանը և Թոմաս Դարդարյանը:


















































