«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին: Ինչ վերաբերում է թիմի մյուս հարձակվողին` Լիոնել Մեսսիին, ապա Ռակիտիչը նրան միանշանակ աշխարհի լավագույն խաղացողն է համարում:
«Մեսսին լավագույնն է աշխարհում և այդ մասին գիտեն բոլորը: «Ոսկե գնդակ»-ը կարող է նվաճել ցանկացած ֆուտբոլիստ, բայց Մեսսին յուրօրինակ է:
Նեյմարն ունի բոլոր որակները`Լեոյին նմանվելու համար: Նա երիտասարդ է և շատ կարևոր թիմի համար: Առաջիկա տարիներին Նեյմարը կսկսի ավելի լավ խաղալ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 20 հանդիպումների, 17 անգամ գրավել մրցակիցների դարպասն ու գոլային չորս փոխանցումներ կատարել:








































