Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Արմավիրում սպասում են «արյունոտ 23»-ի՞ն. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Արմավիրում ընտրողները փորձում են վերծանել հանելուկն այն մասին, թե ինչպե՞ս է, որ բարեկամներ հանդիսացող Ռուբեն Խլղաթյանը և պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակը, նույն պաշտոնի թեկնածուներ են:

Անակնկալ է եղել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանի առաջադրումը: Պետրոսյանը և Խլղաթյանը ՀՀԿ-ից են, իսկ Արտակը, չնայած անկուսակցական է, նրա հայրը կուսակցության երևելի դեմքերից է:

Արմավիրում լավատեղյակ անձինք պնդում են, որ Նվեր Պետրոսյանը մարզպետ Ղահրամանյանի թեկնածուն է, վայելում է նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աջակցությունը: Նա մտերիմ է մյուս երիտհանրապետականների հետ, հանձին պատգամավոր Կարեն Ավագյանի: Մեր տեղեկություններով, Ռ.Խլղաթյանի առաջադրումը անգամ Սերժ Սարգսյանի սրտով չէ, և նրան «գահընկեց» անելու տարբերակներ են փորձում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ 2013թ. նախագահական ընտրություններում նա չի կարողացել Սարգսյանին պատշաճ քվեներ բերել, և վերջինս Արմավիրում պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում Ռուբեն Խլղաթյանից ստանալ չհաջողվեց: Նա ինձ իր աշխատասենյակ չընդունեց՝ քարտուղարուհու միջոցով փոխանցելով, որ այս օրերին հարցազրույցներ չի տալիս և կխոսի փետրվարի 23-ին: Քարտուղարուհուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչ օր է փետրվարի 23-ը. տեղյակ չէր: Ընտրությունների ժամանակացույցով այդ ամսաթիվը որևէ առումով նշանավոր չէր: Հանելուկը չկարողանալով լուծել՝ հանդիպում խնդրեցի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանից, ով, հիշեցնենք, նույնպես թեկնածուների թվում է: Նա համաձայնեց մի քանի րոպեից ընդունել, և այդ ընթացքում ընդունարանից լսվում էր, թե ինչպես է նա իմ այցի մասին զեկուցում «մրցակից թեկնածուին»՝ Ռուբեն Խլղաթյանին, և վերջինից ստանում ցուցումներ, թե ինչ ասի: Բաղդասարյանը, ինձ ընդունելով, ասաց, որ հարցազրույց չի կարող տալ և որ կխոսի ամսի 23-ին, և որ այդպես է կարգադրել Խլղաթյանը: Իմ հարցին, թե՝ ինչպե՞ս է, որ երկու «մրցակիցներ» միմյանց հետ պայմանավորվում են, թե ինչ խոսել, Բաղդասարյանը չպատասխանեց, փոխարենը՝ շփոթված նայում էր: Հետաքրքրվեցի՝ փետրվարի 23-ն ի՞նչ օր է: Պատասխանեց. «Լավ օր է: Երկուշաբթի»: Ավելի նշանավոր բան չհիշեց: Միգուցե Կարմիր բանակի օրվա առիթո՞վ են դուրս գալու լռության ուխտից՝ հարցիս թեկնածուն պատասխանեց. «Հնարավոր է»:

ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը կարծում է, որ Բաղդասարյանը քաղաքապետից ցուցումներ է ստանում զուտ վերադասության կարգով: Չնայած ավելի ուշ Արմավիրում իմացա, որ Բաղդասարյանը քաղաքապետի զարմիկն է՝ քրոջ որդին: 6 թեկնածուներից 5-ը կամ ՀՀԿ-ից են, կամ ՀՀԿ-ական շրջանակից, և կուսակցությունը որոշում չունի, թե ում սատարի: Փ.Կարապետյանը կարծում է, որ որոշում չի էլ լինի, քանի որ ճիշտ չէ այս դեպքում որևէ մեկին նախապատվություն տալ: «Երբ ընդդիմադիր դաշտից թեկնածու չկա, ճիշտ է մարդկանց ազատ թողնելը: Ամեն մարդ փորձում է իր շանսը: և ժողովուրդն էլ կունենա ընտրելու հնարավորություն»,- ասաց Կարապետյանը: Նա Նահապետ Գևորգյանի որդուն՝ Արտակին, բնութագրեց այսպես. «Նա բավականին կենսագրություն ունի, համապատասխան կրթություն ունի, երիտասարդ է, որը երևի թե ուզում է նաև էդ ոլորտում փորձել իր ուժերը»: Արմավիրում ո՛չ Խլղաթյանը, ո՛չ Գևորգյանները զիջողի համբավ առանձնապես չունեն, բայց ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը հույս ունի, որ տհաճ միջադեպեր չեն լինի, կրակոցներ՝ նույնպես:

 

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում