Մասնագետներն ուսումնասիրել են սթրեսի ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա ու պարզել, որ սթրեսը կարող է դրական ազդեցություն ունենալ ու մարդուն տալ ինքնավստահություն: Գիտնականների աշխատանքի հետ հնարավոր է ծանոթանալ Psychoneuroendocrinology ամսագրում:
Հետազոտողները պարզել են, որ սթրեսն ուղղակիորեն ազդում է մարդկանց վստահության աստիճանի վրա ու ի վիճակի է այն ինչպես նվազեցնել, այնպես էլ բարձրացնել:
Դա կախված է մարդու անհանգստության ընդհանուր մակարդակից. եթե նա հակված է աշխարհը տեսնել մոխրագույն երանգներով ու այն ընկալել որպես թշնամական միջավայր, ապա սթրեսը ավելի կխորացնի իրավիճակը ու կնվազեցնի ինքնավստահության աստիճանը: Իսկ անհանգստության ցածր մակարդակ ունեցող լավատես մարդկանց վրա այն ունենում է դրական ազդեցություն:








































