ՔՓՌ-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Փարիզի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ «Չելսի»-ի երկրպագուները սևամորթ տղամարդուն չէին թողել մտնել վագոն:
«Փարիզում տեղի ունեցածն, իհարկե, խայտառակություն է: Կարո՞ղ է ֆուտբոլը շտկել դրությունը, կա՞ ուժ ռասիզմի դեմ պայքարելու համար, ցանկանու՞մ են ֆուտբոլային իշխանություններն իրական պայքար մղել այս խնդրի դեմ:
Ֆուտբոլում այս երևույթը տարածում ստացավ 70-80-ական թթ: Այն ի զորու չէ հաղթել ռասիզմը: Հնարավոր է՝ խնդիրն այն է, որ հասարակությունում չափազանց մեծ է ատելությունը»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































