Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր թիմակից Պոլ Պոգբային կոչ է անում չփոխել ակումբային գրանցումը:
21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդ ակումբներ:
«Պոլ Պոգբան «Յուվենտուս»-ի ապագան է: Նա ունի ամեն ինչ՝ ամրակազմ է, տեխնիկապես լավ պատրաստված, դիպուկ ու արագ: Նա կատարյալ է: Պոգբան կարող է դառնալ «Յուվենտուս»-ի նոր ժամանակաշրջանի հեղինակը»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է ABC News-ը:
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 20 հանդիպման՝ խփելով 6 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում:








































