Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շալկե»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:
«Երջանիկ եմ, քանի որ լավ խաղ ցուցադրեցինք Չեմպիոնների Լիգայի բարդ հատվածում: Ինձ ամեն ինչ դուր եկավ:
Բայց խաղը դիտարժան չստացվցեց «Շալկե»-ի մարտավարության պատճառով: Մենք ստիպված չէինք մեծ ջանքեր գործադրել: Դա չպահանջվեց»,- Football Espana-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































