Ղազախստանի Ազգային անվտանգության գործակալության Սահմանապահ ծառայության ակադեմիայի պետ գեներալ-մայոր Թալգաթ Եսետովը հինգշաբթի օրը ինքնասպան է եղել իր աշխատասենյակում, հաղորդում է Интерфакс-Казахстан-ը՝ հղում անելով ուժային գերատեսչությունների աղբյուրներին։
Թղթակցի խոսքերով՝ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։ Կատարվածի վերաբերյալ մանրամասները դեռ հայտնի չեն։








































