Գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը հնարավորություն է տալիս սարքավորումներին մարտկոցի լիցքերը պահել նույնիսկ ագրեսիվ պայմաններում, օրինակ, ուժեղ ճառագայթման մթնոլոտում, որտեղ սովորական մարտկոցները կորցնում են իրենց լիցքերը: Մասնագետների աշխատանքի մասին զեկույցը հրապարակվել է Applied Physics Letters ամսագրում:
Սովորական մարտկոցի աշխատանքը հիմնված է մեկ բևեռից դեպի մյուս բևեռը էլեկտրոնների հոսքով: Ուսումնասիրողները հայտարարում են, որ սպինտրոնիկայի-էլեկտրոնիկայի կիրառումը հնարավորոթյուն կտա այնպիսի մարտկոց ստեղծել, որը լիցքերը պահպանում է նույնիսկ ուժեղ ճառագայթման պայմաններում: Սպինային մարտկոցն աշխատում է փոխանցման կամ կիսափոխանցման շնորհիվ, որը սպին-բևեռավորված էլեկտրոնների աղբյուր է հանդիսանում: Մագնիսացված վիճակում էլեկտրոնների սպինները կարգով դասավորվում են, որի արդյունքում մարտկոցը լիցքավորվում է:









































