ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հաստատել է, որ փետրվարի 16-ի երեկոյան, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Նոր Նորքի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս ձերբակալվել է ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:









































