Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էսեկյել Լավեսին խոսել է իտալական «Նապոլի»-ի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դեմ չէի լինի խաղալ Իգուաինի հետ: Կարոտել եմ Իտալիան: Եթե ինձ բախտ վիճակվի նորից վերադառնալ Իտալիա, ապա պայմանագիր կկնքեմ «Նապոլի»-ի հետ:
Ներկա պահին ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ, սակայն չեմ կարող ասել, թե ինչ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,- հայտարարել է Լավեսին:










































