Սպիտակ հաշմանդամ ճագարը, որը սովորել է քայլել առջևի թաթերի վրա, գերել է ինտերնետ-օգտատերերի սիրտը: Խիզախ կենդանու տեսանյութը դիտվել է ավելի քան 23 հազար անգամ, հայտնում է Metro-ն:
Կաթվածահար հետևի թաթերով նպատակասլաց ճագարը ապրում է չինական Լյուչժոու քաղաքի կենդանաբանական այգում:
Այգու աշխատակիցները հայտնել են, որ մինչ իրենց մոտ այդ երկարականջ կենդանու հայտնվելը ճագարները երբեք հատուկ որևէ բանով աչքի չեն ընկել:
Թե ինչ պատճառով ճագարը չի կարողացել նորմալ քայլել թաթերի վրա՝ չի հաղորդվում:
Կենդանաբանական այգու աշխատակիցները հուսով են, որ մյուս հաշմանդամ կենդանիները կոգեշնչվեն ճագարի օրինակով:











































