«Արաս» Ազատ տնտեսական և առևտրական գոտու (ԱՏՔ) ղեկավար Սադեղ Նաջաֆին մոտ օրերս կժամանի Ադրբեջան, հինգշաբթի օրն այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Մոհամմեդ Այաթոլլահին։
Իրանը շահագրգռված է ստեղծել համատեղ ազատ առևտրական գոտիներ Ջուղայի, Ասթարայի և Բիլյասուվարի սահմանային անցակետերում, ասել է Այաթոլլահին։
Այաթոլլահիի խոսքերով՝ այսօրվա օրակարգում է դրված երկու պետությունների սահմաններում համատեղ ազատ առևտրական գոտիներ հիմնելու հարցը։
«Արաս» ազատ գոտին Իրանի հյուսիս-արևմուքում է գտնվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի սահմանների մոտակայքում։ «Արաս» ազատ գոտու տարածքը կազմել է 9 700 հա, հետագայում ընդլայնվել է մինչև 20 500 հա-ի։











































