Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրաժարական էր տվել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:









































