Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կրկին քննադատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշումը:
Բեկենբաուերը կարծում է, որ Խաբի Ալոնսոն ու Բաստիան Շվայնշտայգերը չպետք է միաժամանակ լինեն մեկնարկային կազմում: Նա կարծում է, որ այս տարբերակը դանդաղեցնում է մյունխենյան ակումբի խաղը:
«Նրանք երկուսն էլ համաշխարհային մեծության խաղացողներ են: Իհարկե, նրանք կարող են միաժամանակ լինել մեկնարկային կազմում, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են:
Բայց դա իմաստալի է այն ժամանակ, երբ ցանկանում ես խաղալ պաշտպանությունից: Բայց դա արդեն «Բավարիա»-ն չի լինի: Այնպես որ, այս որոշումն անընդունելի է»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































