Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ կայացած մրցավեճը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Առաջին խաղակեսում նրանք առավելություն ունեին, բայց ժամանակն աշխատում էր մեր օգտին: Ընդմիջումից հետո մրցակիցն ավելի շատ ու ավելի արագ էր գրոհում: Ոչ-ոքին արդարացի արդյունք է, բայց եթե ուշադրություն դարձնենք գոլային պահերին, ՊՍԺ-ն մոտ էր հաղթանակին:
Այժմ դիմակայության ելքը վճռվելու է պատասխան խաղում: Նրանք գերազանց կազմ ունեն՝ շատ հզոր հարձակվողական եռյակով: Գոլեր ակնկալում են հարձակվողներից, բայց լավ է, որ կան խաղացողներ, ովքեր պատրաստ են հարվածել անհրաժեշտության դեպքում:
Իվանովիչը գրավեց «Լիվերպուլ»-ի դարպասը, գոլի հեղինակ դարձավ երեկ: Նա բազմաթիվ կարևոր գոլեր է խփել»,- հայտարարել է Մոուրինյոն:






































