ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակվել են Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող քրդերի դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Աղբյուրի խոսքերով՝ իսլամիստների մասշտաբային հարձակումը սկսվել է տեղի ժամանակով ժամը մոտ 21:00-ին՝ Գվեր և Մաքմուր քաղաքների միջև: Մարտերը արդեն մի քանի ժամ է՝ շարունակվում են:
Նշվում է, որ գրոհայինները հարձակվել են քրդերի դիրքերի վրա մի քանի ուղղությամբ:
Կոալիցիոն ուժերի ինքնաթիռները տարածաշրջանում են, սակայն չեն կարող հարվածել գրոհայիններին, քանի որ հակամարտող կողմերը միմյանց շատ մոտ են:
Քրդական իշխանությունները մտահոգված են, որ գրոհայինները կարող են ճեղքել պաշտպանությունը:









































