Մալիի ռազմական գործողությունների առաջին 3 շաբաթվա ընթացքում Ֆրանսիան ծախսել է մոտ 50 մլն եվրո: Այս տվյալները «Ֆրանս-էնթեր» ռադիոալիքի եթերից հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանը:
Խոսելով ռազմական գործողությունների ներկա դրության մասին՝ նախարարը հաստատել է, որ ֆրանսիական զորքերը «հասել են Կիդալ քաղաք և պահում են այնտեղի օդանավակայանը»:
Նախարարը հայտնել է նաև, որ նախորդ շաբաթների ընթացքում զինված իսլամիստների խմբավորումները «ծանր կորուստներ են կրել»:
Սակայն լե Դրիանը չի անդրադարձել Ֆրանսիայի հետագա գործողություններին Կիդալի ազատագրումից հետո:








































