Ամերիկուհին կարծում է, որ տղամարդկանց դուր է գալիս փարթամ բարեմասնությունները:
Միքել Ռուֆինելին, ով աշխարհում ամենալայն կոնքերն ունի, կանանց խորհուրդ է տալիս չփորձել նիհարել: Նրա կարծիքով՝ տղամարդիկ սիրում են կանացի փարթամ բարեմասնությունները, գրում է The Daily Mail-ը:
Իր տեսակետն ամերիկուհին արտահայտել է գեր կանանց մասին «Աշխարհի ամենալայն կոնքերը» փաստագրական ֆիլմում:
«Ես սիրում եմ իմ բարեմասնությունները և դիետայի կարիք չեմ զգում, քանի որ ես առողջական խնդիրներ չունեմ: Տղամարդկանց նիհար կանայք դուր չեն գալիս, նրանք «ավազե ժամացույցի» նմանվող կազմվածք են սիրում»,- պատմել է Միքելը: Նա նշել է նաև, որ այնպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում, որ իրեն կարող է ցանկացած կին նախանձել:
Համաշխարհային ռեկորդների ակադեմիան 2013-ին Միքել Ռուֆինելիին աշխարհի ամենալայն կոնքերի տիրուհի է ճանաչել: Նրա կոնքերի շրջանագիծը 246սմ է կազմում, մեջքը 102սմ է, հասակը՝ 162սմ, իսկ քաշը՝ 190կգ:









































