Իսրայելըմերժել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ Խորհրդի հատուկ առաքելության եզրակացությունները, որը հայտարարել էր շրջափակված պաղեստինյան հողերում բնակեցման գործունեության դադարեցման և այնտեղից հարյուր հազարավոր հրեաների հեռանալու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է RIA Novsoti-ն, Իսրայելն այդ եզարակացությունները որակել է որպես անարդյունավետ և կողմնակալ:
Հինգշաբթի ՄԱԿ առաքելության իրավապաշտպանները Իրսրայելին կոչ են արել դադարեցնել բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի Արևմտյան ափին, քանի որ բնակեցման գործունեությունը խախտում է միջազգային օրենսդրությունը:
Իսրայելը բոյկոտել է առաքելության աշխատանքը, որի մանդատը ենթադրում էր ուսումնասիրել բնակեցման ազդեցությունը պաղեստինցիների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վրա: Առաքելության աշխատակիցներին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք և պաղեստինյան հողեր:
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև բոլոր խնդիրների լուծման միակ միջոցն առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վերսկսելն է:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անարդյունավետ միջոցները, ինչպիսին է զեկույցը, միայն բարդացնում են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:










































