Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Պրեստոն»-ի (3:1) դեմ խաղից հետո խոսել է Լոնդոնի «Արսենալ»-ի մասին, տեղեկացնում է Daily Star-ը:
«Մենք շարունակում ենք մեր պայքարն այս մրցաշարում: «Արսենալ»-ը միշտ էլ ուժեղ է եղել, սակայն մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք և կարող ենք հիանալի հանդես գալ «Արսենալ»-ի դեմ խաղում»,- հայտարարել է Էրերան:






































