Goal. Com-ը հայտնում է, որ «Արսենալ»-ը հանդես է եկել «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյայի շուրջ վերջին առաջարկով:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 10-11 մլն ֆունտ վճարել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ կատալոնացիները չեն պատրաստվում վաճառել Վիլյայի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սակայն անձամբ Վիլյան ցանկանում էր այլ ակումբ տեղափոխվել, քանի որ բավականաչափ խաղաժամանակ չի ստանում «Նոու Քամփ»-ում:






































