ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է «Չելսի» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Sky Sports Italia-ն:
Տեղեկությունների համաձայն` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք խաղից հետո Իբրահիմովիչը մտադիր է հանդիպել լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ:
«Նա նոր մոտիվացիա է փնտրում: Գլխավոր խնդիրն Իբրահիմովիչի բարձր աշխատավարձն է: Հաջորդ տարի Իբրան 34 տարեկան կդառնա: Նա ձգտում է ևս մեկ թռիչք կատարել իր կարիերայում: Պրեմիեր Լիգան կարող է լավագույն լուծումը լինել»,- գրում է պարբերականը:










































