«Շտուտգարտ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչը տեղափոխվել է «Ինտեր»: Տրանսֆերի արժեքը չի նշվում:
Հիշեցնենք, որ Կուզմանովիչը վերջին 3 տարիների ընթացքում հանդես էր գալիս «Շտուտգարտ»-ի կազմում՝ անցկացնելով ավելի քան 100 հանդիպում:
Կուզմանովիչը խաղացել է նաև «Ֆիորենտինա»-ում:








































