«Մոխրագույնի 50 երանգների» ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը ցանկանում է լքել ֆրանշիզը գրքի հեղինակ Է.Լ. Ջեյմսի հետ վեճերի պատճառով։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սեմը չի վերադառնա «Մոխրագույնի 50 երանգների» շարունակություններ։ Նա ցանկանում է հեռանալ, և Universal-ը գիտի, որ դա ճիշտ որոշում է»,- ասել է թերթի զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ ռեժիսորի և գրողի հարաբերությունները վատացել են, և իբրև թե նրանք մեղադրում են միմյանց ֆիլմին առնչվող խնդիրներում։ Խոսքը մասնավորապես ֆիլմում սեքսի տեսարանների մասին է։ Հեղինակը պնդել է, որ ֆիլմը համապատասխանի գրքին։








































