Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է բաց թողնել այսօր կայանալիք ՊՍԺ-ի հետ խաղը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
The Mirror-ի փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոն Ֆաբրեգասի՝ խաղին մասնակցության որոշումը պետք է կայացնի հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ:
« «Չելսի»-ն Ֆաբրեգասի հետ ու առանց նրա բոլորովին տարբեր թիմեր են: Ո՛չ վատ, ո՛չ լավ, ուղղակի տարբեր:
Նրա բացակայության պայմաններում ավելի քիչ ենք տիրում գնդակին, բայց դա չի նշանակում, որ քիչ ենք վերահսկում խաղի ընթացքը կամ խաղում ենք անկազմակերպ»,- հայտարարել է Մոուրինյոն:







































