98 տարեկանում մահացել է դերասան Մառլոն Բրանդոյի մեքսիկացի դերասանուհի կինը՝ Մովիտա Կաստանեդան, գրում է The Los Angeles Times-ը:
Մառլոն Բրանդոյի երկրորդ կինը մահացել է Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոններից մեկում:
Ինչպես հայտնել են դերասանուհու մտերիմները, Կաստանեդան հոսպիտալացվել էր պարանոցի վնասվածքի պատճառով:
Դերասնուհին Բրանդոյի հետ ամուսնացել էր 1960-ին, ունեն 2 երեխա: Հետագայում դերասանն ամուսնացավ Տարիտա Տերիպիյայի հետ:









































